Sbnation.com-ը տեղեկացնում է, որ Adidas ընկերությունը ներկայացրել է այս տարվա մայիսի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակը: Այն գունային հարուստ լուծումներով, առանձին պանելներում աստղազարդ դրվագներով գնդակ է, որով, սկսած փետրվարի 12-ից, կխաղարկվեն Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ